22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Գնացին մի անգամ սարակինոսները հայր Սիսոյի խուցը և կո­ ղոպտեցին նրան և նրա եղբորը, իսկ ծերերը երկուսով դուրս եկան անապատ, որպեսզի ուտելու մի բան գտնեն: Եվ մինչ գնում էին` գտավ ծերը ուղտի չորացած թրիք, փշրեց այն և նրա մեջ գտավ գա­ րու երկու հատիկ, որից մեկը կերավ, մյուսը բռան մեջ պահեց: Եկավ եղբայրը և տեսնելով նրան ծամելիս` ասաց. «Ա՞յս է քո սերը, եղբա՛յր, որ ուտելու բան գտար, մենակ ճաշակեցիր և ինձ չկանչեցիր»: «Ես չար բան չեմ արել, ահա քո բաժինը պահել եմ բռիս մեջ, որովհետև երկու հատիկ գտա միայն»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ պետք էր դրանից բաժին հանել, սակայն դա ճշմարիտ սիրո արգասիք է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

07.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․