Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե գնաց մի անգամ քաղաք` վաճառելու իր ձեռագործը և գտավ փողոցում ընկած մի հիվանդ օտարականի, որ խնամակալ չուներ: Ծերը, տուն վարձելով, տարավ նրան այնտեղ և չորս ամիս սպասավորեց նրան իր ծախսով, մինչև առողջացավ հիվանդը, և հետո միայն ծերը վերադարձավ իր սենյակը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016