25 Նոյեմբեր, Բշ
Մի ծաղրածու ճանապարհ էր գնում և հանդիպեց մի կրոնավորի, որը ճգնում էր իր սենյակում և հիվանդ էր: Ծաղրածուն սկսեց աղոթել ծերի համար և ասել. «Աստվա՛ծ, ողորմի՛ր այս աղքատ ու խոնարհ մարդուն», քանզի չէր ճանաչում, թե ով է: Եվ երբ նույն ճա նապարհով ետ եկավ նորից, դարձյալ այդպես արեց, և իսկույն առողջացավ ծերը: Իսկ իր մոտ եկողներին ծերն այսպես էր ասում. «Ովքեր գան ծերերի մոտ և աղոթեն նրանց համար և ասեն՝ Տերը պահի ձեզ հանուն մեզ` մեղավորներիս, նրանք մեծամեծ վարձք կստանան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016