Աստված ամենուր է

Մի անգամ աբբա Վիսսարիոնն իր աշակերտի հետ քայլում էր ծովափով: Աշակերտը սաստիկ ծարավ զգաց և ասաց աբբա Վիսսարիոնին.

- Հա՛յր, ծարավը սարսափելի տանջում է ինձ:

Ծերն, աղոթելուց հետո, ասաց.

- Ծովից խմիր:

Ծովի ջուրը քաղցրահամ դարձավ և նա հագեցրեց իր ծարավը: Սակայն հագենալուց հետո, նախազգուշությունից ելնելով, ջրամանի մեջ ջուր վերցրեց, որպեսզի հագեցնի ծարավը, եթե կրկին ծարավի: Դա տեսնելով՝ ծերը հարցրեց.

- Ինչո՞ւ այդպես արեցիր:

Նա պատասխանեց.

- Ներիր ինձ: Զգուշությունից ելնելով դա արեցի, կարծելով, որ կրկին կուզենամ ջուր խմել:

Այնժամ ծերն ասաց.

- Ինչպես այստեղ է Աստված, այնպես էլ՝ ամենուրեք:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.11.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․