Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ասաց Հայր Դանիելը դարձյալ. «Երբ հայր Արսենիոսը Սկյութիայում էր, այնտեղ մի մենակյաց կար, որ գողանում էր ծերերի կարասիները: Եվ հայր Արսենիոսը, կամենալով փրկել նրան և հանգստացնել ծերերին, տարավ նրան իր խուցը և ասաց նրան. «Ինչ էլ որ խնդրես, կտամ քեզ, միայն թե մի՛ գողացի՛ր»: Եվ տվեց նրան ոսկի, հանդերձ, դրամ և այն ամենը՝ ինչ պետք էր նրան, իսկ նա այնտեղից գնալով` դարձյալ գողանում էր: Այնժամ ծերերը տեսնելով, որ չի դադարում գողանալ, արտաքսեցին նրան այնտեղից: Եվ ասացին ծերերը. «Եթե եղբայրների  մեջ  գտնվի  մեկը,  որ  հիվանդության  տկարություն ունենա, պետք է համբերությամբ տանել նրան և շահել, իսկ եթե գողանում է, պետք է արտաքսել այստեղից, քանի որ վնասում է իր հոգին և բոլոր նրանց, որ այստեղ են, գայթակղեցնում է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.06.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․