Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Երկու եղբայրներից կրտսերն ավելի շուտ էր ստանձնել մենակեցության կարգը, քան ավագ եղբայրը, որ երեց էր: Երբ հայրերից մեկը եկավ նրանց մոտ, նրանք բերեցին ջրի կուժը, և կրտսերը մոտեցավ, որ լվանա ծերի ոտքերը: Ծերը, բռնելով նրա ձեռքից, հեռացրեց մի կողմ, և ավագը լցրեց ջուրը: Շուրջը գտնվող եղբայրներն ասացին ծերին. «Կարգի մեջ կրտսերն առաջինն է, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Ես վերցնում եմ կրտսերի ավագությունը և տալիս եմ երեց եղբորը»: Եվ ծերն այս արեց այն բանի համար, որ կրտսեր եղբայրը չհպարտանա ավագ եղբոր վրա և չկորչի:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

23.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․