26 Դեկտեմբեր, Եշ
Եկան ոմանք հայր Փիլիկիոսի մոտ, որոնց հետ կային նաև աշխարհականներ, և խնդրեցին ծերին, որ խոսք ասի իրենց, իսկ ծերը լուռ էր: Եվ երբ շատ երկար աղաչեցին նրան, ասաց. «Խո՞սք եք ուզում լսել»: Ասացին նրան. «Այո՛, հա՛յր»: Ծերն ասաց. «Արդ այլևս խոսք չկա: Նախկինում, երբ եղբայրները հարցնում էին ծերերին, անում էին` ինչ նրանք ասում էին, և Աստված էր առաջնորդում նրանց, թե ինչ խոսեն: Իսկ հիմա, որ հարցնում են և չեն անում` ինչ որ լսում են, Աստված հեռացրեց շնորհները ծերերից, և չգիտեն` ինչ խոսեն, որովհետև չկա մեկը, որ կատարի»: Եվ լսելով այս` եղբայրները հոգոց հանեցին և ասացին. «Աղո՛թք արա մեզ համար, հա՛յր»: Եվ շահած` գնացին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016