28 Նոյեմբեր, Եշ
Աշակերտը հարցնում է ծերունի վանահորը.
- Հա՛յր սուրբ, մի բարի խնդրանք ունեմ Աստծուն, սակայն մշտապես խոչընդոտների եմ հանդիպում և խնդրանքս չի իրականանում:
Հայր սուրբը պատասխանում է.
- Մի՛ մոռացիր, Աստված ոչ թե պարզապես նայում է խնդրանքիդ, այլ թե սրտիդ խորքում խնդրանքդ ինչ դիտավորություն է խնամքով փորձում թաքցնել...: Ինչպես ցանկությամբ ու կրքով համակված նավապետն իր առագաստանավով սլանում է դեպի այսբերգը՝ կարծելով, թե այն մի փոքր սառույց է և չպատկերացնելով, թե դա ինչ ահռելի մեծ սառցաբեկոր է, որի բախումից և՛ իր նավն է կործանելու, և՛ իրեն, այդպես էլ ինքդ սլանում ես դեպի քո խնդրանքը՝ չհասկանալով, որ այն մի փոքրիկ սառույց չէ ծովում լողացող, այլ հսկայական մի սառցաբեկոր: Սրտիդ խորքում այսբերգ է լողում, այլ ոչ թե պարզ կերպով մի խնդրանք... Արդ, Աստված խոչընդոտների միջոցով քեզ ետ է պահում և թույլ չի տալիս, որ բախվես այդ այսբերգին...
Հովհաննես Մանուկյան