23 Դեկտեմբեր, Բշ
Գերաշնորհ Սրբազան հա´յր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության քահանայական ձեռնադրության տարեդարձի առթիվ:
1987թ. այս օրը հանձն առաք քահանայական ձեռնադրության բարձր պատիվն ու պատասխանատվությունը, որը տարիների ընթացքում արդյունավորվեց ինչպես հովվական-եկեղեցաշեն, այնպես էլ կրթական, մշակութային, ազգային գործունեությամբ:
Ձեր հայրական նվիրումի և սիրո օրինակը թող շարունակի բազմաթիվ հավատացյալների մշտանորոգ հավատքի խարիսխն ու լուսատուն լինել՝ ի շինություն Հայ Եկեղեցու:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, աստվածային զորակցություն՝ շարունակելու ուխտի այն ճանապարհը, որին կոչվել եք՝ հաղթահարելով բազում մարտահրավերներ հանուն մեր Մայր Եկեղեցու պայծառ ընթացքի:
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան սուրբ աջոյն: