Բուժումը

Ծեր անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Մեկ սա այսպես չէ, մեկ նա՝ այնպես: Անդադար հիվանդություններ են իր կյանքում ու դառնություններ: Անտառապահն արդեն ուզում էր դիմել Աստծուն և հարցնել՝ ինչի՞ համար, ինչո՞ւ հենց ինքը, երբ մի փայտփորիկ տեսավ ծառին: Նստել ու իր սուր կտուցով կտցահարում է ծառը:

- Լսի՜ր,- աղերսեց ծառը,- ախր ցավում է: Բավակա՛ն է:

Լսեց անտառապահն ու ժպտաց: Եվ չհարցրեց Աստծուն, թե ինչու այդքան ցավ կա իր կյանքում: Ինքն էլ գիտեր, թե ինչու՝ մեղքերի համար: Իսկ թե ինչի համար՝ միայն այժմ հասկացավ՝ իր իսկ բարօրության:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

10.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․