3 Դեկտեմբեր, Գշ
Վարդապետն ու աշակերտը անցնում են մի մեծ անտառի միջով: Աշակերտն ասում է.
- Տագնապում և նեղվում եմ ու տրտմում, որովհետև դեռևս պարզ չէ, թե երբ նախանշված բնակավայր կհասնենք:
Վարդապետը պատասխանում է.
- Մի՛ անհանգստացիր, օրինակ՝ երբ քո տանն ես լինում, քեզ լավ ես զգում, բարձր ու ուրախ տրամադրություն ես ունենում: Եթե Աստծուն հավատում ես և վստահում, ուրեմն իմացիր, որ ուր էլ լինես, միշտ տանն ես, որովհետև Նա քեզ հետ է: Արդ, ուրա՛խ եղիր և բարձր տրամադրությամբ ճանապարհդ շարունակիր, որովհետև Աստված քեզ հետ է և թերահավատ մի՛ եղիր:
Հովհաննես Մանուկյան