Աբբա Ղոնգինոսն ասաց. «Երբ եղբայրը կամենում է եղբորը տեսակցության գնալ, չարախոսության դևը կա՛մ նրանից շուտ է տեղ հասնում, կա՛մ նրա հետ է գալիս եղբոր մոտ»: Ասաց դարձյալ. «Չկա ոչինչ ավելի վատթար, քան չար սովորությունը, քանզի մեծ ժամանակ և ջանքեր են պահանջվում մարդուց այն արմատախիլ անելու համար, որովհետև առանց ժամանակի և տքնության անհնարին է սովորությունը արմատախիլ անել: Սակայն տքնություն շատերն ունեն, իսկ ժամանակ` քչերը, ոմանց ջանքերն էլ մահվամբ են ընդհատվում, և միայն Աստված գիտե` ինչ է անելու նրանց հետ Դատաստանի օրը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016