Հայրն իր դեռահաս որդուն իր հետ վերցրեց, երբ ընկերներով որոշեցին ձկնորսության գնալ: Մեծահասակները, տեսնելով, որ տղան ոչինչ անել չգիտի, սովորեցնում էին խարույկ վառել, կաթսան ամրացնել, ձուկը մաքրել, ափսեները լվանալ… Տղան հաճախ էր վիճում, բարկանում ու իր անկարողությունը հասկանալով՝ տրտմում: Նա մոտեցավ հորն ու ասաց.
- Հայրի՛կ, շատ նոր բաներ իմացա, սակայն ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել: Ընկճվում եմ դրանից ու հոգնում:
- Որդի՛ս,- պատասխանեց հայրը,- խոնարհություն ցուցաբերիր ողջ ժամանակ և ավելի հեշտ կլինի:
Մի քանի օր անց որդին կրկին հոր մոտ եկավ.
- Հայրի՛կ, ես ամբողջ օրը խոնարհություն եմ դրսևորում և դրանից ավելի եմ հոգնում: Կարելի՞ է գոնե մեկ օր հանգստանամ խոնարհությունից:
«Եթե մեկը կամենում է գալ իմ ետևից, թող ուրանա իր անձը, թող վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մարկ. 8:34):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի