Հա­յաս­տա­նյայց Սուրբ Ե­կե­ղե­ցին և Ա­մե­նայն Հա­յոց Հայ­րա­պե­տու­թյու­նը

Ոս­կե­ղե­նիկ դա­րի մեր սուրբ Հայ­րե­րը և հրեշ­տա­կան­ման նա­հա­տակ­նե­րը, պատ­րաստվելով Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու հա­մար յուրյանց ա­րյունը թա­փե­լու, փա­ռավո­րում էին Աս­տու­ծուն, որ ա­ռա­քի­նու­թյան այդ մե­ծաս­քանչ հան­դեսն յուրյանց էր վի­ճա­կեց­նում, և ա­սում էին. «Գո­հա­նամք զքէն, Աս­տուած, որ ի շնոր­հէ քա­րո­զու­թեան սուրբ ա­ռա­քե­լոցն բա­զումս ծնար ա­ռա­քեալս եւ ի շնոր­հէ ճգնազ­գե­ցիկ մար­տի­րո­սացն ան­թիւս ծնար նա­հա­տակս, որ­պէս ա­ռա­քեալն եւ խոս­տո­վա­նողն Տէրն Գրի­գո­րիոս` ա­րա­րողն ու­ղիղ գոր­ծոց եւ ու­սու­ցիչն յստակ եւ ան­հեղգ վար­դա­պե­տու­թեան, նա­խան­ձե­ցու­ցեալ զա­մե­նե­սեան ի բա­րի նա­խանձս` ծնաւ վար­դա­պետս եւ ան­թիւ նա­հա­տակ...»[1]:

Այս հրա­շա­դեպ և հայ­րե­նա­շունչ աղոթ­քի մեջ գե­ղեց­կա­պես ո­րո­շված է Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու հիմ­նադ­րու­թյան և կազ­մա­կեր­պու­թյան խոր­հուր­դը: Քրիս­տոս հիմ­նեց յուր Ե­կե­ղե­ցին Ե­րու­սաղեմում և պա­տվի­րեց ա­ռա­քյալ­նե­րին տա­րա­ծել Ավե­տա­րա­նը բո­լոր աշ­խար­հում` տա­լով նո­ցա մի հիմ­նա­կան պա­տվեր նո­ցա ա­պա­գա հաջո­ղու­թյան հա­մար: Ըստ այդ պա­տվե­րին` նո­քա պետք է հաստատ ու հավա­տա­րիմ մնա­յին Քրիս­տո­սին, ինչ­պես ու­ռը` որ­թի վրա. «Ոչ ե­թէ դուք ընտ­րե­ցէք զիս, այլ ես ընտ­րե­ցի զձեզ եւ ե­դի զձեզ, զի դուք եր­թայ­ցէք եւ պտղա­բերք լի­նի­ցիք, եւ պտուղն ձեր կայ­ցէ, եւ զոր ինչ խնդրի­ցէք ի Հօ­րէ իմ­մէ յա­նուն իմ, տա­ցէ ձեզ» (Հովհ., ԺԵ, 16): Քրիս­տոս որթն է, ա­ռա­քյալ­նե­րը` ու­ռը, ըստ ո­րում և Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցին հիմ­նադր­վում և պտղա­բեր է լի­նում որ­թի վրա ու­ռի ա­ճու­մով ու ծաղ­կու­մով[2]:

Ե­կե­ղե­ցու հաստատ­ման մի այլ նմա­նու­թյունն է շի­նու­թյունը: Քրիս­տոս կո­չում է ին­քյան վեմ, իսկ ա­ռա­քյալ­նե­րը ի­մաստուն շի­նող­ներ ու հիմ­քեր են[3]: Ա­մուր վեմի վրա հաստատ­վում են այդ հիմ­քե­րը, և նո­ցա գլուխն է դար­ձյալ Քրիս­տոս, վասնզի այն է կա­տա­րյալ վեմ ու հիմք, որ էա­պես և ինքն է գլուխն ու կա­տա­րու­մը: «Ա­պա այ­սու­հե­տեւ ոչ էք օ­տարք եւ պան­դուխտք, այլ քա­ղա­քա­կիցք սրբոց եւ ըն­տա­նիք Աս­տու­ծոյ, շի­նեալք ի վե­րայ հի­ման ա­ռա­քե­լոց եւ մար­գա­րէից, ո­րոյ է գլուխ ան­կեան Քրիս­տոս Յի­սուս, յո­րում ա­մե­նայն շի­նուածն յօ­դեալ եւ պատ­շա­ճեալ, ա­ճէ ի տա­ճար սուրբ Տե­րամբ, Յո­րում եւ դուք ընդ նմին շի­նիք ի բնա­կու­թիւն Աս­տու­ծոյ Հոգ­ւով»[4]: Ու­րեմն հաստա­տուն վեմի վրա և ա­մե­նախ­նամ գլխի ներ­քոյ ա­ռա­քյալ­նե­րը հիմ­նադ­րում են Քրիս­տո­սի ս. Ե­կե­ղե­ցին ու կազ­մա­կեր­պում` ին­քյանք իսկ հիմք դառ­նա­լով յուրյանց աստվա­ծա­յին շի­նու­թյան[5]: Եվ ինչ­պես որ աստվա­ծա­յին վեմի վրա դրված հիմքն ու կա­ռու­ցված ե­կե­ղե­ցին կոչ­վում է տա­ճար կամ շի­նվածք, այն­պես էլ նույն գլխի ներ­քո կազ­մա­կեր­պված ե­կե­ղե­ցին կոչ­վում է մար­մին[6]:

Պարզ է, որ ա­ռա­քյալ­նե­րը հիմ­քեր պետք է դառ­նա­յին Քրիս­տո­սի ե­կե­ղե­ցու հա­մար և շի­նող­ներ պետք է լի­նեին այդ ե­կե­ղե­ցին «յօ­դե­լու ու պատ­շա­ճե­լու» հա­մար. այդ­պես և Քրիս­տո­սի գոր­ծիչ ան­դամ­նե­րը պետք է լի­նեին նո­քա, որպեսզի բո­լոր հավա­տա­ցյալ­նե­րին միաց­նե­լով մի հո­գով` Քրիս­տո­սի մար­մի­նը շի­նեին «յայր կա­տա­րեալ ի չափ հա­սա­կի կա­տար­մանն Քրիս­տո­սի»: Երբ մի ա­ռա­քյալ կա­տա­րում էր յուր պարտ­քը, շի­նում էր հաստա­տուն վեմի վրա և կազ­մա­կեր­պում Քրիս­տո­սի ճշմա­րիտ ե­կե­ղե­ցին ու կազ­մում նո­րա կեն­դա­նի մար­մինն, այ­նու­հե­տև ա­պա­հով­վում էր և վստա­հա­նում էր ա­սել. «Զի մի՛ յայսմ­հե­տէ ի­ցեմք տղայք խռո­վեալք եւ տա­տա­նեալք յա­մե­նայն հող­մոց վար­դա­պե­տու­թեան խա­բէու­թեամբ մարդ­կան, խո­րա­ման­կու­թեամբ ի խա­բէու­թիւն մո­լո­րու­թեան: Այլ ճշմար­տեալք սի­րով` ա­ճե­ցուս­ցուք ի նա զա­մե­նայն, որ է գլուխ Քրիս­տոս: Ուս­տի ա­մե­նայն մար­մինն յօ­դեալ եւ պատ­շա­ճեալ ա­մե­նայն խա­ղա­լեօք տար­բե­րու­թեան, ըստ ազ­դե­ցու­թեան չա­փով ըստ իւ­րա­քան­չիւր մա­սին զա­ճումն մարմ­նոյ գոր­ծէ ի շի­նած ան­ձին իւ­րոյ սի­րով» (Եփ., Դ 10):

Եվ ինչ­պես որ շի­նու­թյունը բնա­կա­րան էր դառ­նում Աս­տու­ծո և աստվա­ծա­յին գոր­ծե­րի ու հա­ղոր­դակ­ցու­թյան, շնոր­հա­գոր­ծու­թյան և բար­գավաճ­ման, այն­պես էլ մար­մինն ու­ներ յուր վա­րիչ ու գոր­ծիչ ան­դամ­ներն` ըստ նմա­նու­թյան աչ­քի, ա­կան­ջի, ձեռ­քի, ոտ­քի և այլն, ո­րոնց բո­լո­րի կեն­դա­նա­ցու­ցիչն է Ս. Հո­գին: Ըստ ո­րում «Եւ նա (Քրիս­տոս) ետ զո­մանս ա­ռա­քեալս, զո­մանս մար­գա­րէս, զո­մանս ա­ւե­տա­րա­նիչս[7], զո­մանս հո­վիւս եւ վար­դա­պետս. ի հաստա­տու­թիւն սրբոց, ի գործ պաշ­տա­ման, ի շի­նուած մարմ­նոյն Քրիս­տո­սի»:

Արդ` Ե­րու­սաղեմից ա­ռա­քվե­ցան ա­ռա­քյալ­նե­րը դեպի աշ­խար­հի զա­նա­զան կող­մե­րը` նա­խա­պես ա­րևե­լյան երկր­նե­րում հաստա­տե­լով յուրյանց աստվա­ծա­յին ի­ջևան­նե­րը: Նո­քա ամեն տե­ղից սերտ հարա­բե­րու­թյուն էին պա­հում Ե­րու­սաղեմի` իբ­րև Մայր Ե­կե­ղե­ցու հետ թե՛ յուրյանց տուր­քե­րով[8], թե՛ հա­ճա­խա­կի այ­ցե­լու­թյամբ և թե՛ խորհր­դակ­ցա­կան կամ ընդ­հա­նուր կա­ռա­վար­չա­կան գոր­ծու­նեու­թյամբ[9]: Հիմ­նադ­րե­լով ու կազ­մա­կեր­պե­լով ե­կե­ղե­ցի­նե­րը` նո­քա հաստա­տում էին ե­պիս­կո­պո­սա­կան ա­թոռ­ներ, շա­րու­նակ այ­ցե­լե­լով կամ բա­նակ­ցու­թյամբ վե­րահս­կում էին և վեր­ջա­պես նա­հա­տա­կվելով` ին­քյանք իսկ հիմք էին դառ­նում յուրյանց ա­ռա­քե­լա­կան ա­թո­ռին և իբ­րև պտղա­բեր ուռ` սնու­ցա­նում էին յուրյանց հիմ­նված ե­կե­ղե­ցու ճյու­ղե­րը: Բնա­կա­նա­բար և բո­լոր ճյու­ղավո­րու­թյուն­նե­րը ստա­նում էին յուրյանց սնունդն յուրա­քան­չյուր ա­ռա­քյալի նա­խա­հաստատ ե­կե­ղե­ցուց` իբ­րև վի­մա­շեն հիմ­քից և որ­թա­բող­բոջ ու­ռից: Այս­պի­սով և «հե­թա­նոսք, որք ընկղ­մեալ էին ի գործս մե­ղաց իւ­րեանց, ե­լին յանդն­դոց ծո­վու մե­ղաց ի ձեռն եր­կո­տա­սան ա­ռա­քե­լոց, որ են վէմք ճշմար­տու­թեան, եւ հողմք եւ հե­ղեղք զնո­սա ոչ կա­րեն շար­ժել» (Եղիշե):

Հա­յաստա­նին ևս վի­ճա­կվե­ցան գլխավո­րա­պես չորս ա­ռա­քյալ­ներ, ո­րոն­ցից Հու­դա Հա­կով­բյանը նա­հա­տա­կվել է Ուր­միա­յում, Սի­մոն Կա­նա­նա­ցին` Պարս­կաստա­նում, մինչ­դեռ եր­կու­քը բուն Հա­յաստա­նում են քա­րո­զել, ե­կե­ղե­ցի հաստա­տել ու նա­հա­տակ­վել. այն է` Ս. Թա­դեոսն` Ար­տա­զում և Ս. Բար­դու­ղի­մեո­սը` Տա­րո­նում: Եր­կու­քի հիմ­նած ե­կե­ղե­ցի­ներն ևս դար­ձան ա­ռաջ­նա­կարգ ա­թոռ­ներ, ըստ ո­րում և Տա­րոնի ե­կե­ղե­ցին ևս Մայր Ե­կե­ղե­ցի է կոչ­վում Հա­յոց հա­մար (Բյու­զանդ. III ԺԴ): Նո­ցա­նից հետո նո­ցա հաջոր­դու­թյունը սաստիկ հա­լա­ծանք­նե­րի դի­մա­ցավ խուլ ան­կյուն­նե­րում[10], և երբ Գ դա­րի վեր­ջե­րում Տրդա­տը Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի քա­րո­զու­թյամբ ըն­դու­նեց և յուր ամ­բողջ ազ­գի մեջ հաստա­տեց քրիս­տո­նեու­թյունը, Հայ ազ­գը ա­ռա­ջին քրիս­տոն­յա ազ­գը դար­ձավ, և Ս. Գրի­գո­րը, գնա­լով Կե­սա­րիա, Հա­յոց Ս. Թա­դեոս ա­ռա­քյալի ա­թո­ռից ձեռ­նադ­րու­թյուն ստա­ցավ: Այ­նու­հե­տև Հայաստանյայց ա­ռա­քե­լա­կան ս. Ե­կե­ղե­ցին յուր վերջ­նա­կան հաստա­տու­թյունն ու կազ­մա­կեր­պու­թյունը ստա­ցավ ա­ռա­քյալ­նե­րի հի­ման վրա Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի ճգնու­թյամբ[11]. Նո­րա­նից ծնվե­ցան բազ­մա­թիվ ս. Հայ­րեր ու նա­հա­տակ­ներ` «որք հա­ւա­տովքն իւ­րեանց ե­ղեն սիւնք հաստա­տու­թեան յաղ­թողք Ե­կե­ղեց­ւոյ» (Եղիշե):

Բայց Քրիս­տոս մի հրա­շա­լի տե­սի­լում ե­րևաց Գրի­գոր Լու­սավոր­չին, «ա­րա­գա­թև ար­ծվի» պես ի­ջավ Վա­ղար­շա­պատ, ոս­կի ու­ռամբ բաղ­խեց, դղրդեց­րեց եր­կի­րը և բա­ցված երկն­քի տակ ու լու­սավո­րող աղ­բյուրի վրա Կա­թու­ղի­կե Նա­խե­կե­ղե­ցին հաստա­տեց (Բյու­զանդ, 32), այն է` Ս. Էջ­միա­ծի­նը, որ «ժո­ղով է զա­մե­նայն ժո­ղովս ի միա­բա­նու­թիւն հա­ւա­տոց ի ներ­քոյ թե­ւոց իւ­րոց»: Այդ­տեղ հաստա­տեց Քրիս­տոս և մեծ քա­հա­նա­յա­պե­տու­թյունն ի մեջ ժո­ղովր­դոցն, օ­րի­նակ «Քրիս­տո­սի պատ­կե­րին մարմ­նա­նա­լոյն քա­հա­նա­յու­թեանն օ­ծու­թեան աստուա­ծորդ­ւոյն»[12]: Այդ­­­տեղ հա­յե­րը, վե­րած­նվելով իբ­րև լու­սա­միտ որ­դիք, պետք է վա­յե­լեն բա­ցված երկն­քի քրիս­տո­սա­տուր շնորհ­նե­րը, և «եր­կիրս իբ­րեւ զեր­կինս լի­նե­լոց է, խառ­նուրդք հրեշ­տա­կաց եւ մարդ­կան ըստ քրիս­տո­սեան վճռին ու յայտ­նու­թեան»[13]: «Զի ի Սիո­նէ ել­ցեն օ­րէնք, եւ բան Տեառն` յԵ­րու­սա­ղե­մէ» (Միք., Դ 2). նույնը ե­ղավ և Հա­յոց մեջ[14]:

Այս­պի­սով, Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցին ու նո­րա քա­հա­նա­յա­պե­տու­թյունը հիմ­նադ­րվեց Ս. Թա­դեոս ու Ս. Բար­դու­ղի­մեոս ա­ռա­քյալ­նե­րի նա­հա­տա­կու­թյամբ և հաստա­տվեց Միած­նի իջ­մամբ: Եվ երբ Հայ­րա­պե­տա­կան Ա­թո­ռը Ս. Գրի­գոր երկ­րորդ Լու­սավոր­չի հաջոր­դաց քա­ղա­քա­կան անն­պաստ դրու­թյան պատ­ճա­ռով շրջեց Հա­յաստա­նը մե՛կ դեպի Ս. Թա­դեոս ա­ռա­քյալի և մե՛կ դեպի Ս. Բար­դու­ղի­մեո­սի վկա­յա­րա­նը, յուր ար­ժա­նի դիր­քը պա­հեց Սսում և Աղ­թա­մա­րում և Փոքր Կա­թու­ղի­կոս­ներ թո­ղեց իբ­րև տե­ղա­կալ հա­մա­տա­րած Հայ­րա­պե­տա­կան Ա­թո­ռին, մինչ բնա­կա­նա­բար Միած­նի հաստա­տած Ա­թո­ռը գե­րա­գահ և նա­խա­մե­ծար դիրք ստա­ցավ ար­ժա­նա­պես[15]:

Արդ` Հա­յոց ա­ռա­քյալ­նե­րի հաջոր­դու­թյունը Հա­յաստա­նում ամ­փո­փվեց Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի մեջ, և Միա­ծինն էլ, իջ­նե­լով, նո­րան պա­տվի­րեց. «Զգոյշ լեր ա­ւան­դիդ, որ քեզ հա­ւա­տա­ցաւ ի Տեառ­նէ Յի­սու­սէ Քրիս­տո­սէ»[16]: Ուստիև նո­րա սուրբ Ա­թո­ռի վրա է հաստա­տված Ա­մե­նայն Հա­յոց Հայ­րա­պե­տու­թյունն, ո­րի իշ­խա­նու­թյունը շնոր­հաց և ի­րավանց լրումն է ամ­բողջ Հա­յաստան­յայց Ս. Ե­կե­ղե­ցում, և ո­րի իշ­խա­նու­թյունն ար­տա­հայտ­վում է Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի ս. Ա­ջով, ըստ այնմ, թե` «Ա­ւա­դիկ Աջն Աս­տուա­ծու­թեան շնոր­հացն ի ձեռն քա­հա­նա­յա­պե­տու­թեան հա­սա­նե­լոց է, յո­րոյ ձեռն բղխես­ցէ աղ­բիւրն մկրտու­թեան, թո­ղու­թիւն քա­ւու­թեան բա­զում մե­ղա­ւո­րաց»[17]:

Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու իշ­խա­նու­թյունը հո­գևոր սուրբ կարգ է և մեր­ժում է որևիցե «նվի­րա­պե­տու­թյուն», որ բո­վան­դա­կում է յուր մեջ մարմ­նավոր կամ աշ­խար­հա­յին իշ­խա­նու­թյան նմա­նու­թյուն և սկզբունք: Ըստ ո­րում` այդ ս. Կար­գին ստո­րադր­վում է յուրա­քան­չյուր հավա­տա­ցող հայ ա­զա­տա­պես և ինք­նա­ճա­նա­չու­թյան հա­մոզ­մուն­քով` ա­ռանց են­թար­կվելու որևիցե ար­տա­քին հան­գա­մանք­նե­րի: Հա­յոց Ե­կե­ղե­ցու իշ­խա­նու­թյունն ևս նույն քրիս­տո­սա­կան հո­գևոր սկզբուն­քով է հո­վվում յուրյան հավա­տա­ցած հոտը, և սույն հո­գևոր շրջա­նում ա­մե­նայն Հա­յոց Կա­թու­ղի­կո­սը կա­տա­րյալ Տեր է[18]: Սա­կայն նա ևս յուր գոր­ծու­նեու­թյան և իշ­խա­նու­թյան մեջ սահ­մա­նա­փակ­վում է ա­ռա­քե­լա­կան քա­րո­զու­թյամբ և Հայաստանյայց Ս. Ե­կե­ղե­ցու լրմամբ, այն է` Ազ­գա­յին Ե­կե­ղե­ցա­կան ժո­ղո­վով (Ընդհ., 201, 220), այդ­պի­սի ժո­ղով­նե­րի կա­նո­նադ­րու­թյուն­նե­րով և Ս. Գրի­գոր Լու­սավոր­չի[19] ու մեր Ե­կե­ղե­ցում տոնվող սրբա­գու­մար Հայ­րա­պետ­նե­րի ու վար­դա­պետ­նե­րի ու­սուց­մամբ ու կար­գադ­րու­թյուն­նե­րով, ո­րոնք ամ­փոփ­ված են մեր ծի­սա­րան­նե­րում և առ­հա­սա­րակ մեր ե­կե­ղե­ցա­կան գրքե­րում, կա­նո­նագր­քում և վար­դա­պե­տա­կան գրված­նե­րում: Ինչ­պի­սի իշ­խա­նու­թյուն ևս լի­նի Հա­յաստա­նյայց Ս. Ե­կե­ղե­ցում, նա չի կա­րող յուր գոր­ծու­նեու­թյամբ նոր վար­դա­պե­տու­թյուն քա­րո­զել[20] կամ նոր հիմք դնել նոր ըն­թաց­քի հա­մար, այլ նա պետք է ա­մե­նայն ինչ շի­նե «ի վերայ հի­ման ա­ռա­քե­լոց եւ մար­գա­րէից»` ըստ մեր ան­զու­գա­կան նախ­նյաց պարզ ու վճիտ հաստա­տու­թյան, որ միշտ նոր է ու նոր կմնա[21]: Ուստիև նո­ցա սուրբ սկզբունքն է ե­ղել. «Ցու­ցա­նեմք զմեզ Քրիս­տո­սի մի մար­մին եւ մի հո­գի, յի­շե­լով զսուրբ զա­ռա­քեալսն` զքա­րոզքն սուրբ Ե­կե­ղեց­ւոյ, ո­րոց էր սիրտ մի եւ ո­գի մի»[22]: (Ղ. Փարպ., Պատմ., էջ 133):

 

[1] Փարպ., 270. հմմտ. Շար. Ս. Ղևոնդյանց, էջ 574. «Որ յառաջագոյն սահմանեցեր զփրկութիւն Հայաստանեայց` շնորհելով մեզ հրաւիրակ զերանելին զսուրբ Գրիգոր, օրհ­­նեմք զքեզ ընդ զօրս անմարմնականացն Հայր Ամենակալ: Որ նորին դաւանու­թեամբն խաչակից քեզ ընտրեցեր զդասս քահանայիցն, շնորհաբաշխ օծութեամբ կար­գեալ հովիւս եւ վարդապետս, գովեմք զքեզ ընդ զօրս անմարմնականացն Որդիդ Միա­ծին: Որ մաքրութեամբ աւազանին եւ փրկական հաղորդութեամբ` զզինուորեալսն անուանդ քո` պայծառացեալ արեամբն իւրեանց յաղթող մարտիւ պսակեցեր, բարե­բանեմք զքեզ ընդ զօրս անմարմնականացն` Հոգիդ ճշմարիտ»:

[2] «Ես եմ որթն ճշմարիտ, եւ Հայր իմ մշակ է: Ամենայն ուռ, որ յիս է եւ ոչ բերէ պտուղ` կտրէ զնա. եւ ամենայն, որ բերէ պտուղ` սրբէ զնա, զի առաւել եւս պտղաբեր լիցի: Դուք արդէն իսկ սուրբ էք վասն բանին, որ խօսեցայ ընդ ձեզ: Կացէք յիս եւ ես` ի ձեզ. որպէս ուռն ոչ կարէ պտուղ բերել յանձն է իւրմէ, եթէ ոչ իցէ հաստատեալ յորթն, նոյնպէս եւ դուք` եթէ ոչ յիս հաստատեալ իցէք: Ես եմ որթ եւ դուք` ուռ, որ հաստատեալ է յիս եւ ես` ի նա, նա բերէ պտուղ յոյժ, զի առանց իմ ոչինչ կարէք առնել: Եթէ ոք ոչ է հաստատեալ յիս, ել նա արտաքս իբրեւ զուռն եւ ցամաքեցաւ, եւ ժողովեն զնա եւ ի հուր արկանեն, եւ այրի: Եթէ կայցէք յիս եւ բանք իմ ի ձեզ կայցեն, զոր ինչ կամիցիք` խնդրեսջիք, եւ լինիցի ձեզ: Յայսմիկ փառաւորեցաւ Հայր իմ, զի պտուղ յոյժ բերիցէք եւ եղիջիք իմ աշակերտք: Որպէս սիրեաց զիս Հայր, եւ ես սիրեցի զձեզ. հաստատուն կացէք ի սէր իմ: Եթէ պահիցէք զպատուիրանս իմ, կացջիք ի սէր իմ. որպէս ես զպա­տուիրանս Հօր իմոյ պահեցի եւ կամ ի սէր նորա»: (Հովհ., ԺԵ 1-10. հմմտ. Ծննդ., ԽԹ 11. Մամբրե Վերծ., Ճառք, 69:

[3] Մատթ., Է 24-25. ԻԱ 42-44. Մարկ., ԺԲ 10. Ղուկ., Զ 48. Ի 17-18. Գործք, Գ 11. Ա Պետր., Բ 4-8. Ա Կոր., Գ 10. Ժ 4-11. «Այսուհետեւ ոչ այն ոք ինչ է, որ տնկեացն, եւ ոչ այն, որ զջուրն ետ, այլ որ աճեցոյցն Աստուած: Որ տնկեացն եւ որ զջուրն ետ` մի են, բայց իւրաքանչիւր ոք զիւր վարձս առնուցու ըստ իւրում զվաստակոց. Զի Աստուծոյ գործակից եմք, Աստուծոյ արդիւնք էք, Աստուծոյ շինած էք: Ըստ շնորհացն Աստուծոյ, որ տուեալ են ինձ, իբրեւ իմաստուն ճարտարապետ հիմնեցի, բայց այլ է, որ շինեն, այլ իւրաքանչիւր ոք զգոյշ լիցի, թէ որպէս շինիցի: Զի հիմն այլ ոք ոչ կարէ դնել, քան զե­դեալն, որ է Յիսուս Քրիստոս»: 

[4] Եփես., Բ 19-22. Բ Կոր., Զ 16:

[5] Ս. Եղիշեն գեղեցկապես ասում է հրեաներին. «Բայց բարւօք ասէր (Քրիստոս), թէ քակեցէք, քանզի ի սկզբանէ քակել եւ եթ գիտէք եւ ոչ շինել. Ահա քակեցէք զազգս արդարոցն, եւ ես այլ արդարս շինեցից ի միջի ձերում... անարգեցէք դուք զվէմն, որ էր գլուխ անկեան, եւ ես այլ երկոտասան վէմս կանգնեցի յաշխարհի ձերում, զի շինեցից զձեզ ի վերայ անշարժ հիմանն` եւ ոչ կամեցարուք»:  Ճառք, էջ 257:

[6] Հռովմ., ԺԲ 4-8. Ա Կոր., Զ 15, 19. Ժ 17. ԺԲ 12. Եփես., Ե 30. Կող., Ա 18-24. Եփես., Ա 22. Բ 20. Ա Պետր., Բ 4-10. Ա Տիմ., Գ 15:

[7] Եփես., Դ 10. Հաճ., Ի 328-352. Ընդհ., 16:

[8] Գործք, ԺԱ 28. Գաղ., Բ 10 և այլն. Հռովմ., ԺԵ 25-28. Ա Կոր., ԺԶ 1-4. Բ Կոր., Թ 1. Ը 10...:

[9] Գործք, ԺԸ, ԺԵ Գաղ., Բ 1-10...

Մամբրե Վերծանողը, ճառելով Հոգեգալստյան հրաշքն, ասում է. «Զհիմնա­դրու­թիւն եկեղեցւոյ ի նոյն Սիոն սկզբնաւորեցին: Յաղագս այսպիսի նորագործ հրաշից հրա­մայէ մարգարէն` նախքան զամենեցուն Սիոնի խնդալ»:

[10] Տե՛ս Ագաթ., էջ 85-87. Սամուել Անեցի, էջ 280-283. Եվսեբիոս, Եկ. պատմություն, VI, ԽԶ, Եղիշե, էջ 45: Յոթանասուններից և առաքելոց աշակերտներից էլ եկող, եկեղե­ցիներ հիմնող են եղել, ինչպես Ս. Եղիշե, Ս. Եվստաթեոս և այլք:

[11] «Մի՞թէ փոքր էր պատարագն, յորոյ հոտոյ լցան երկինք եւ երկիր, եւ կենդանացան զարմք եւ զաւակք տանս Հայկազանց` Արշակունեաց Պահլաւկաց: Մի՞թէ փոքր էր պար­ծանք որդւոց առ այնպիսի հայր, եթէ զշաւիղս նորա գնայցեն: Մի՞թէ թոյլ ետ այլում` հօր վեհագոյն գտանել, քան զինքն, մի՞թէ սակաւ եւ դուզնաքեայ չարչարանօք եղեւ հայր, եւ բազմութիւն որդւոց էած ի փառս...: Գրիգորիոս Լուսաւորիչ Հայոց, վասն զի այլոց ուրուք ազգի առաջնորդի ոչ կայ անունն Լուսաւորչի...»: Վարդան վարդ., Ճառ. (Սոփ., Ե 60, 78):

[12] Ագաթ., ՃԲ. հմմտ. Փարպ., 78, 87, 116. և Շահապ. ս. ժող. կանոնք:

[13] Տե՛ս և Սիմեոն Կաթուղիկոսի ճառերը «Ի գովեստ Էջմիածնի և կաթուղիկո­սու­թյան» (գրչագիր). «Եկայք ու­րեմն ո՛վ դուք, որք նստիքդ ի խաւարի, ի Լուսաւորիչս Գրի­գորիոս, զի լուսատու լիցի ձեզ: Եկեսցեն եւ աղքատքն հոգւով եւ մարմնով ի հարուստ եւ յամենառատ գան­ձապահս Գրիգորիոս, զի ընկալցին զլաւութիւն աննուազելիս: Եկես­ցեն եւ նոքա, որք ցանկան անուշահոտ ծաղկանց ի գեղեցկահոտ վարդս Գրիգո­րիոս, զի լցցին Հոգւով անմահականաւ: Եկեսցեն եւ հեռացեալքն ի յԱստուծոյ ի յօդաւորիչս Գրիգորիոս, զի սա բեւեռեսցէ ի սէրն եւ յերկիւղն Աստուծոյ: Դիմեսցին ի սա եւ ի սրբասնեալ որունս ոտիցն սորա այնոքիկ, որք խախտեալք են ի ճշմարիտ հաւատոյն, զի սա հաստատէ վերստին ի վէմն հաւատոյ Քրիստոս»: Խոսելով և Ս. Լուսավորչի տեսիլի վրա` համեմատում է Քրիստոսի այդ իջումը նորա առաջին գալստյան հետ և նկատում. «Արդ զինչ եւս քան զայս մեծ ողորմութիւն եւ յատկապէս բարերարութիւն, զոր արար Աստուած յատկօրէն մեզ` ազգիս Հայոց»: «Յարփիահրաշ լուսոյն յայնմանէ յօրինեցաւ եւ կազմեցաւ ամենագեղեցիկ խորանս հրաշալի, զմայրս հաւատոյ, զտեղիս պարծանաց, եւ զամենագով տաճարս զայս ասեմ` զՍուրբ Էջմիածին, զսա ասեմ, որոյ անունն է սքանչելի, ձեւն է անհամեմատ եւ ամենահին աննման ի բոլորի աշխարհի»:

[14] Հմմտ. Սիմեոն Կաթուղիկոս. անդ. «Զի՞նչ ելիք տեսանել ի յերկիրս յայս, եւ կամ զի՞նչ կամիք իմանալ զմայրս մեր Ս. Էջմիածին. տո՞ւն իմն մարդկան ձեռագործ. ո՛չ եւ կամ զհասարակ եկեղեցի իմն ի մարդկային ճարտարութենէ եւ ի յերկրային նիւթոյ կազմեցեալ. ոչ. եւ կամ զինչ ելիք տեսանել եւ իմանալ ի դաշտս Վաղարշապատու. զգեղեցիկ իմն շինուած, եւ կամ զնկարակերտ իմն ազնիւ` ըստ  մարմնականի եւ ըստ երեւելոյ տեսութեան միայն. ոչ, ահաւասիկ` որք այսպիսիք են, յաշխարհէ են, յաշ­խարհէ հնարակերտեցեալ եւ աշխարհականօք պճնացեալ, վասնորոյ եւ մարմնակա­նօք առ բերութեամբ վարեցեալ եւ ըստ մարմնականի տեսութեան գովեցեալ: Այլ զի՞նչ եկիք տեսանել եւ իմանալ զհոգեւոր եւ զաստուածային իմն կերտուած, եւ կամ զխորհրդաւոր երկին իմն ի յերկրի երեւեալ. այո, ասեմ ձեզ, առաւել եւս, քան զերկին...: Էջմիածին` տաճար փոքրագոյն` քան զերկինս մեծագոյն: - Էջմիածին` զարդ եկեղե­ցեաց, պար­ծանք Հայաստանեայց, արեգակն պայծառագոյն եւ լուսաւորող տանս Արա­մեան: Էջ­միածին` ծնող հոգեւոր, մայր շնորհասուն, համալսարան իմաստութեան, վարժարան գիտ­նոց եւ նիւթ քարոզողացն»:

[15] Տե՛ս և իմ Հայաստանյայց Եկեղ. Ս. Կարգը, 1897, էջ 122, հմմտ. Մխիթ. Սկև­ռա­ցի, անդ. 67. Միք. Ասորի, Պատմ., էջ 32. Ստեփ. Ուրպ., Ողբ ի Ս. Կաթուղիկե, Թիֆ., 1885, Թովմ. Մեծոփեցու Հիշատարականը, Թիֆլիս, 1892:

[16] Ագաթ., էջ 439, 145:

[17] Տեսիլ Ս. Գրիգոր Լուսավորչի, անդ. 438. հմմտ. Փարպ., 160, 179-180, 387, 539. «Գրի­­գորիոս, արթուն կամ հսկող յաւազանէ կոչեցեալ անուամբ, արթնագոյն եւ սիրով եւ հովուական բանիւք, անդադար զհոգեւորս ուղղելով բարբառ, ի բացեայ հեռի պահէր զանմարմին գազանն: Քանզի քաջ հովուին` քաջ եւ ճշմարիտ գոլ աշակերտ. ուղղէ այժմ աղօթիւք առ Քրիստոս, եւ զայժմու ուսմանց սխալմունս` ձայնիւ եւ գաւազանաւ, երբեմն կոչելով քաղցր ձայնիւ եւ երբեմն սաստելով, զերկոսեան ի Հոգւոյն բանից»: Հովհ. Սարկ. վարդ., Ճառ., 35:

Ս. Գրիգոր «մարգարէիցն է համապատիւ եւ առաքելոցն զուգահաւասար եւ աստուա­ծազգեաց հարցն սրբոց համանման: Վասնորոյ հայր կոչեմք, զի ծնաւ զմեզ բա­նիւն ճշմարտութեան եւ սնոյց անհամեմատ գթութեամբ առատութեան իւրոյ, եւ աճե­ցոյց ուղղափառ հաւատոյն դաւանութեամբ. զի որպէս մի է Հայրն մեր եւ զամենայն բա­րիս յանձն իւր տպաւորեաց, այսպէս մի է եւ միակրօն ազգն Հայոց, եւ ամենայն գե­րազանց պարգեւօք մեծարեալ եղեն»: Հովհ. Սկևռացի, Ճառ ի Ս. Գրիգոր Լուսավորչին, էջ 101-102:

[18] Տե՛ս և Ս. Գր. Տաթ., Հարց., պրակ. Ե, Թ, Ժ. 537, 546:

[19] «Որ եղեւ ծնող մեր` ըստ Աւետարանին եւ եբաց մեզ զդուռն լուսոյ ճշմարիտ աս­տուա­­ծագիտութեան, որ ի նորին ճգնողական աղօթիւքն անարատ եւ ուղիղ մնաց հաւատս մեր. եւ ոչ ուստեք յաղթեաց բռնութիւն հերձուածողացն, ոչ Հայրապետ կարաց դնել նորաձեւ կարգ ինչ, ոչ թագաւոր, եւ ոչ այլ ումեք լուաք օտար ձայնից: Սակաւ է հաւատս մեր ի փոքր փարախի, սակայն ի գայլոց անկող մնացեալ, ըստ երանելոյն աստուածաբանի: Զի մեք, զոր ինչ լուաք եւ ուսաք ի մեր Լուսաւորչէն, զնոյն պահեցաք եւ պահեմք հաստատուն եւ ուղղափառ հաւատով, եւ այր զտրամբ ելանելով եւ յանձանց ինչ ոչ յաւելաք...»: Ստ. Սյունեցի, «Թուղթ առ պատրիարքն Անտիոքայ»:

«Սուրբն Գրիգորիոս Լուսաւորիչն մեր ոչինչ թողեալ թերի յօգտակար խրատուցն, զոր ոչ եցոյց մեզ, որով մարթ եմք ապրել ի տանջանաց, եւ կենաց անվախճանից ժառանգաւոր լինել: Արդ եւ մեզ, եղբարք, պարտ է զնա ընդունել ընդ առաքեալսն եւ պատուել ընդ մարգարէսն եւ անձուկ սրտիւ սիրել ընդ մարտիրոսն, եւ ունկնդիր լինել իբրեւ աշակերտք վարդապետի, եւ ոչ աւելի ինչ, քան զհրամայեալսն ի նմանէ իմանալ ի կորուստ անձանց եւ այլոց բազմաց, զի բանք նորա կենդանի են, եւ այսօր, որ կամիցին սիրով լսել եւ հաւատով ընդունել, եւ բազում շահս գտանել ի բանից նորա: Քանզի եւ Տէրն մեր յաղագս սիրոյ նորա մինչեւ ցայսօր եւ ցյաւիտեանս խնամէ ի վերայ մեր, եւ անդրդուելի պահեաց աղօթիւք նորա զՀայաստան աշխարհս ի դառն հեր­ձուածոց հերեսիոտացն»: Գրիգոր Սարկավագապետ, Ճառ (Սոփ. Դ 156):

[20] Ամենայն հայոց Կաթուղիկոսը նախքան օծումը երդվում է հանդիսապես. «Ապա­ւի­նեալ յօգնականութիւն շնորհաց Բարձրելոյն` խոստանամ եւ ուխտեմ առաջի Ս. Սեղա­նոյս եւ աստուածընկալ Ս. Նշանացս յանձն առնուլ զպաշտօնս զայս եպիսկո­պո­սապե­տութեան Հայաստանեայցս Եկեղեցւոյ եւ բոլորապտուղ նուիրմամբ ընծայել զանձն իմ յանվթար կատարումն աստուածադիր օրինաց եւ Կաթուղիկոսական պար­տուց եւ ա­ռաջնորդել ազգիս Հայոց` ըստ ուղղափառ վարդապետութեան քրիստո­սա­կան կրօնից` ըստ մերոյս Եկեղեցւոյ դաւանութեան եւ ըստ Հայրապետական կարգաց եւ կանոնաց Աստուածպաշտութեան անստերիւր եւ անխոտոր ընթանալով յամենայնի ընդ լուսա­շաւիղ հետս գնացից արժանաժառանգ Յաջորդաց սրբոց առաքելոցն Թա­դէոսի եւ Բար­դուղիմէոսի եւ Ս. Հօրն մերոյ Գրիգորի երկրորդ Լուսաւորչի զգուշաւոր պահպա­նութեամբ իրաւանց Մայր Աթոռոյս Հայաստանեայցս» (Մաշտոց): Տե՛ս և մանրա­մասն վկայություններ Ս. Հայրապետների ու վարդապետների գրվածներից իմ աշխա­տու­թյանս մեջ «Հայաստանյայց Եկ. Սուրբ Կարգը», էջ 21-70: Հմմտ. և առաքելական ԺԹ կա­նոնը. «Կարգեցին առաքեալք եւ ետին հաստատութեամբ թէ չէ իշխանութիւն քա­հա­նայապետի կամ երիցու եւ ո՛ իցէ առաջնորդ եկեղեցւոյ առանց իւրոց պաշտօ­նակցացն առնել զիրս ինչ յեկեղեցւոջ, բայց կամօք եւ միաբանութեամբ ամենեցուն արասցեն, զոր ինչ կամինն, զի մի լիցի տրտմութիւն եւ հերձուածք ի միջի իւրեանց»: Ուստիև տարին երեք անգամ մեր Ս. Հայրապետները ժողով էին անում Եկեղեցու վիճակին լավ ծանո­թանալու համար:

[21] «Եկեղեցիք ոչ են պարգեւք թագաւորաց եւ ոչ արուեստ ճարտարութեանց, եւ ոչ գիւտք իմաստնոց, եւ ոչ աւար քաջութեան զինուորաց, եւ ոչ պատիր խաբէութիւնք դի­ւաց, նաեւ բնաւ իսկ ամենեւին զինչ եւ ասասցես յերկրաւորացն, կա՛մ ի վեհից, կա՛մ ի վատթարաց, բնաւ ուրեք եկեղեցի ի նոցանէ ոչ գտցի: Այլ շնորհք են մեծին Աստուծոյ...: Հիմունք նորա եդեալ են ի վերայ հաստատուն վիմի, ո՛չ ներքինք շարժել կարեն եւ ո՛չ վերինք դրդուեցուցանել: Եւ զոր երկինք եւ երկիր ոչ դողացուցանէ, մի՛ ոք ի մարդկանէ խրոխտասցի յաղթել նմա»: Սուրբ Հայրերը, Եղիշե, էջ 36, 79:

[22] «Ի քոյդ գերակայ կայանս ի վեր նկատեալ բարձրահայեաց բանականացս, տե­սանեմք ի մէջ բազմահոյլ հրեղինակերպ դասուց յոքնազան լուսով առ լցեալ, զհան­դի­սահրաշ եւ զմեծ նահատակն արեւելեան, զլուսերանգ եւ զզուարթարար աստղն աշ­խար­հալոյս զԳրիգորիս գերազանց փառօք փայլեալ յաւետ, քան զբնաւս. զորոյ զքաղ­ց­րահայեաց լուսով շուրջ փարիմք յօր յիշատակի Սրբոյն» Հովհ. վ. Սկևռացի, անդ. էջ 86: Հմմտ. Մաշտոցի թուղթը, Հովհ. Կաթուղիկոս, Պատմ., 83-87:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

05.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․