25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որը նստում էր Ալեքսանդրիայի Տասներկու կոչվող վանքում: Նրա հետ էր նաև մի աշխարհիկ եղբայր, ով ծերին ասաց. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, թե ինչպե՞ս ապրենք իրար հետ, որովհետև իմ այս եղբայրն աշխարհական է և կամենում է կրոնավոր դառնալ»: Ծերն ասաց. «Բարի գործ է անում, որդյա՛կ, նա, ով թողնում է աշխարհը և հնազանդվում Աստծուն: Նստեցե՛ք ձեր սենյակում, որտեղ կամենաք, և ստանձնե՛ք հանդարտություն, տքնություն և անդադար աղոթք, քանզի հուսացած եմ Աստծո շնորհին, որդյա՛կ, որ կառաքի իր պարգևները և կլուսավորի ձեր միտքը ճշմարտության գիտությամբ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016