23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում տեղի ունեցավ «Հայոց Եղեռնը` ուսանողների աչքերով» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էր ՃՇՀԱՀ ուսանողների 300 աշխատանքներից ընտրված լավագույն 100-ը:
Ցուցահանդեսը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը բացեց Տերունական աղոթքով, ապա ներկանաներին փոխանցեց Տ.Նավասարդ Սրբազանի հայրական օրհնությունները: Նա հորդորեց մշտապես պատվով կրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդի անունը և, ինչպես այսօր, մշտապես ծառայել` ի բարօրություն մեր ազգի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին