23 Դեկտեմբեր, Բշ
Վանահայր աբբա Գերոնդիոսը մեր սուրբ հորը՝ Եվթիմիոսին և Սոփրոնիոս Իմաստասերին պատմեց և ասաց. «Մեռյալ ծովի այն կողմում երեք հովիվներ էինք. երբ դուրս գալով շրջում էինք լեռներում, մեզնից ներքև ուրիշ հովիվներ ևս շրջում էին ծովի ափին: Եվ մի օր նրանց պատահեցին հագարացիները, որոնք նույնպես այդ վայրերն էին գալիս: Երբ անցնում էին մեր կողքով, հագարացիներից մեկը դարձավ և կտրեց մի անապատականի գլուխը: Մենք լաց եղանք անապատականի համար, և ահա մի թռչուն հանկարծակի հարձակվեց այն սարակինոսի վրա, հափշտակեց նրան, բերեց մեր առջև և բաց թողեց, և նա ընկնելով՝ կտորկտոր եղավ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016