12 Հոկտեմբեր, Շբ
Հունվարի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ջիկերսիսյան էլիզավետային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արևիկ Չալիկյանը: «Ես, ամուսինս և երկու որդիներս արդեն երեք տարի է, ինչ վարձակալությամբ բնակվում ենք Էրեբունի Ռոստովյան 34 հասցեում: Ամուսինս մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձմռանը, աշխատանք չլինելու պատճառով, չի աշխատում: Ավագ որդիս՝ Անդրանիկը (23 տ.), ուսանում է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում, նրա ուսման վարձը կիսով չափ վճարում է Գ. Գյուլբենկյանի անվան հիմնադրամը: Իսկ փոքր որդիս՝ Սարգիսը (19 տ.), ֆինանսական խնդրի պատճառով դեռ չի ուսանում: Այժմ միայն Անդրանիկն է աշխատում, ում վաստակածով փորձում ենք մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Արևիկը՝ շնորհակալություն հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին, սիրիահայ համայնքի հանդեպ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:
Եկեղեցու հայրերից Ս. Իգնատի Բրյանչանինովը մերձավորի՝ որպես Աստծո պատկերը կրողի հանդեպ, հորդորում է հետևյալ վերաբերմունքն ունենալ. «Աստված արտացոլվում է մարդկային կյանքում այնպես, ինչպես արևը անձրևի մաքուր կաթիլում: Բայց այն, ինչ տեսնում ենք անձրևի կաթիլում, արևը չէ: Արևն այնտեղ է՝ անմատչելի բարձունքում: Քրիստոնյային գուցե զրկեն որոշ փառքերից, բայց նա չի զրկվի արարչագործության ժամանակ իրեն տրված փառքից՝ Աստծո պատկերից: Եթե անգամ Աստծո պատկերը նետվի դժոխքի սարսափելի հուրը, ես այնտեղ էլ պետք է հարգեմ նրան: Թե՛ կույրին, թե՛ բորոտին, թե՛ խելացնորին, թե՛ նորածնին և թե՛ հանցագործին՝ որպես Աստծո պատկերը կրողների, ցուցաբերիր հարգանք: Հետևիր քեզ, որ սիրո պակաս չունենաս: Հարգիր մերձավորիդ՝ որպես Աստծո պատկերը կրողին: Հարգիր մերձավորիդ՝ առանց տարբերակելու նրա տարիքը, սեռը, ազնվական լինելը և աստիճանաբար քո սրտում կհիմնավորվի սուրբ սերը»:
Կարինե Սուգիկյան