22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հնազանդության մասին

Ծերն ասաց. «Տիրոջ կողմից ասված է, թե` նախապես վշտեր և նեղություններ կունենաք, քանզի ամեն գործի սկիզբը տառապանքներով է լինում, և ամեն ոք, ով գործը սկսելիս փախչի վշտերից, նա կզրկվի Աստծո գիտությունից, քանզի աստվածային գրերի ուսման սկիզբը երիտասարդների մոտ առավել ևս չարչարանքով է լինում: Այսպես և կրոնավորն  է տքնությամբ  ձեռք բերում հնազանդություն և այդպիսով նա դառնում է Աստծո որդի և Քրիստոսի ժառանգակից: Քանզի այս է պահանջում Քրիստոս կրոնավորից և ամեն մի քրիստոնյայից, որ հետևենք Սուրբ Գրքին, և ինչ որ խոսքով ենք ասում՝ գործո՛վ կատարենք, որպեսզի հնազանդ լինենք մեր առաջնորդներին և հոգևոր հայրերին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․