Հոգեհանգիստ մուսալեռցիներին օգնության հասած ֆրանսիացի ծովակալի հիշատակին

Կիրակի՝ փետրվարի 22-ին՝ հավարտ ս. պատարագի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցում Հայաստանի Մուսալեռ հայրենակցական միության նախաձեռնությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ ֆրանսիացի մեծ ծովակալ Լուի Դարտիժ դը Ֆուրնեի՝ նրա մահվան 75-րդ տարելիցի առթիվ: 

Լուի Դարտիժ դը Ֆուրնեն ծովակալ էր և 4080 հայերի օգնեց փրկվել թուրքական յաթաղանից՝ նրանց մի քանի նավերի վրա վերցնելով: 
1915 թվականի սեպտեմբերի 5-ին, թուրքական բազմաբազար բանակին դիմադրող Մուսա լեռան վրա ապաստանած հայերը կարմիր խաչ կրող սպիտակ դրոշով գրավում են «Գիշեն» մարտանավի ուշադրությունը։ Ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն բարձր հրամանատարությունից հայերին օգնելու հրաման է խնդրում։ Հստակ պատասխան չստանալով՝ իր անձնական պատասխանատվությամբ սեպտեմբերի 12-13-ին 4080 հայերի վերցնում է «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա։ Ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմը հայերին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ է հասցնում։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

22.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․