Մի անգամ ճանապարհի եզրին մի գեր վանական էր նստած: Նրա կողքով մի ռազմիկ անցավ, ում դեմքին բազմաթիվ սպիներ կային: Ռազմիկը նայեց վանականին ու ասաց.
- Դու անճոռնի ես, ինչպես գեր խոզը:
- Իսկ դու հրաշալի ես, որպես Աստծո զավակ:
- Ծիծաղո՞ւմ ես ինձ վրա,- բարկացավ զինվորը:
- Ո՜չ: Ամեն մարդ դիմացինի մեջ տեսնում է այն, ինչ իր սեփական հոգում կա, ինչի մասին օր ու գիշեր մտածում է: Ես ժամանակս Աստծո մասին մտածելով եմ անցկացնում: Իսկ դո՞ւ ինչի մասին ես մտածում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի