4 Նոյեմբեր, Բշ
Մի կարճահասակ վանական անփույթ կյանք է վարում և ընկնում է ջրհորը: Աշակերտներից մեկը հարցնում է վանահորը.
- Ինչո՞ւ այդ մարդը չի փոխվում և շարունակում է անփութությամբ ապրել և տասներորդ անգամ ջրհորն է ընկնում, երբ այս վանքում սրբեր է տեսել ու նրանց օրինակելի հոգևոր կյանքին ականատես եղել:
Վանահայրը պատասխանում է.
- Որովհետև ով ինչպիսի նպատակն է ունենում իր սրտում, դրան էլ ձգտում է: Իր նպատակը ոչ թե Աստծուն փնտրելն է, այլ Աստծու միջոցով բարձրահասակ դառնալը: Այնպես որ, եթե նույնիսկ հրաշքներ էլ տեսնի, եթե իր սրտում Աստծուն չփնտրի, միևնույն անփութությամբ հաջորդ անգամ էլ ջրհորը կընկնի:
Հովհաննես Մանուկյան