Մի գեր բեդվին գնաց մի անապատական հոր մոտ:
- Հա՛յր,- ասաց նա,- մի խորհուրդ տուր, ինչպե՞ս նիհարեմ:
- Ես առհասարակ նման խորհուրդներ չեմ տալիս,- պատասխանեց հայրը,- բայց փորձիր շատ ուղտ քշել, միգուցե օգնի քեզ...
Որոշ ժամանակ անց նրանք կրկին հանդիպեցին և ծերը հարցրեց, թե ինչպես են բեդվինի գործերը:
- Հրաշալի,- պատասխանեց նա,- երկու շաբաթում ուղտս քառասուն ֆունտ նիհարել է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի