25 Նոյեմբեր, Բշ
Հայր Մինասը մեզ պատմեց հետևյալը. «Նստած էի մի անգամ իմ սենյակում, երբ ինձ մոտ եկավ մի անծանոթ եղբայր և խնդրեց տանել իրեն հայր Մակարիոսի մոտ: Ես նրան տարա ծերի մոտ: Երբ ծերը աղոթեց մեզ վրա, և նստեցինք, եկվոր եղբայրը ծերին ասաց. «Արդեն երեսուն տարի է, հա՛յր, որ միս չեմ ճաշակել»: Ծերը նրան ասաց. «Սակայն թո՛ւյլ տուր ինձ, որդյա՛կ, նաև իմանալ, թե որքա՞ն ժամանակ չես դատել քո եղբորը, չես բամբասել կամ չես չարախոսել քո մտքում, կամ դատարկ խոսք դուրս չի եկել քո բերանից»: Այնժամ նա, ընկնելով ծերի ոտքերը, ասաց. «Աղո՛թք արա ինձ համար, հա՛յր, գուցե թե կարողանամ բարի ընթացքի սկիզբ դնել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016