25 Նոյեմբեր, Բշ
Քահանա հայր Եսայիասն ասաց. «Հայրերից մեկը մեզ ասում էր, թե կրոնավորը ամեն ինչից առաջ պարտավոր է ստանալ հավատ առ Աստված, սեր և հաստատուն փափագ առ Աստված, անմեղություն, և չարին չարով չհատուցի: Այսպես դարձյալ՝ պետք է ստանա ճգնություն` ըստ կարողության, խոնարհություն, սրբություն, մարդասիրություն և սեր ամենքի հանդեպ, հեզություն, երկայնամտություն և համբերություն: Եվ ունենա կարոտ առ Աստված, աղաչի Նրան մշտապես ցավագնած սրտով, երբեք ետ չնայի, զգուշություն ունենա, չհուսա իր արդարությանը և միշտ աղերսներով խնդրի Աստծո օգնությունը՝ գալիք փորձություններից ազատվելու համար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016