Կատարյալ առաքինության մասին

Հայր Դիմակրատոսն ասաց. «Եթե հագնենք երկնավոր հան­դերձները, մարմնից դուրս գալու օրը մերկ չենք լինի այդ հանդերձնե­րից: Ի՞նչ պետք է անենք, եղբայրներ, քանզի լսելու ենք այն սոսկալի խոսքը, որ ասում է. «Հանե՛ք, դո՛ւրս գցեք դրան արտաքին խավար: Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում» (հմմտ. Մատթ. ԻԲ, 13): Որ­քա՜ն ամոթ ու խայտառակություն կլինի մեզ, որ այսքան տարի այս տեսակի ու կարգի զգեստներ կրելով` ընտրության ժամին հարսան­յաց հանդերձներից մերկ լինենք և դուրս գցվենք: Ո ՜վ սարսափ. ինչ­պիսի՜ ահ ու դող կգա այնժամ մեզ վրա, ինչպիսի՜ զղջում կհամակի մեզ, ինչպիսի՜ զարհուրանքով կբռնկվենք, երբ մեր կարգակից հայրե­րին և եղբայրներին տեսնենք հարսանյաց փառք ու պատիվների մեջ, իսկ մեզ՝ անողորմ հրեշտակների ձեռքում տանջանքների մատնված: Ինչպիսի՜ տրտմությամբ պիտի լցվեն հայր Անտոնիոսն ու հայր Ամոն Նիտրացին, հայր Պողոս Փոտեցին ու Ամոն Արաբացին, Մակարիոս Ալեքսանդրացին ու Որսիսիոս Իթիղոնեցին, Մովսես Թեբայիտացին, Ամոն Քերենիտացին և բոլոր սուրբ հայրերն ու արդարները: Ինչպիսի՜ տրտմությամբ ու հառաչանքներով պիտի գալարվեն, երբ իրենք վեր` երկինք պիտի հրավիրված լինեն, իսկ մեզ հրմշտելով՝ արտաքին խա­վարը պիտի հանեն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

10.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․