Կատարյալ առաքինության մասին

Հայր Մովսեսն ասաց. «Առանց ջանադրության, խոնարհության և անդադար աղոթքների մարդն անկարող է ընդունել Քրիստոսին»: Դարձյալ ասաց նույն ծերը. «Ինչ էլ որ մարդ անցկացնի իր մտքով` երկնքից մինչ երկիր, ինչ էլ որ ամբարի` ունայն է: Ով միշտ փութա­ջան է Աստծուն հիշելու մեջ, այդպիսին գտնվում է ճշմարտության մեջ»: Նույն հայրն ասաց դարձյալ. «Ով մերձ է Քրիստոսին և Նրա­նով է խորհում՝ բարին է գործում, իսկ եթե ոչ` իր սենյակ ներս կթողնի կռիվ ու պայքար»:

 

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.11.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․