Անտառի խճճված արահետներով մի մարդ ուրախ անցնում է և դեմ-դիմաց հանդիպում մեկ ուրիշի և հարցնում.
- Եղբա´յր, ինչո՞ւ ես տխուր:
Սա պատասխանում է.
- Ամեն ինչ շատ անորոշ է. մոլորվել եմ այս ուղիներում և հիմա կրկին ետ եմ գնում նույն վայրը, որովհետև չեմ գտնում իմ ճանապարհը:
Ուրախ մարդն ասում է.
- Երբ կյանքի ճանապարհդ այլևս աշխարհի, ծրագրերի ու նպատակների հետ չկապես, այլ Աստծու հետ, այդժամ կբացահայտես քեզ համար նախատեսված յուրօրինակ ճանապարհը և պահապան հրեշտակիդ առաջնորդությամբ մշտապես կքայլես դեպի անսահման հնարավորությունների հորիզոնը, այլ ոչ թե կմոլորվես այստեղ...
Հովհաննես Մանուկյան