Խոնարհության մասին

Մի անգամ նստած էր հայր Հովհաննեսը Սկյութիայում, և եղ­բայրները, շրջապատելով նրան, հարցեր էին տալիս իրենց խորհուրդնե­րի մասին, և նա ամեն մեկին պատասխանում էր: Ծերերից մեկը նրան ասաց. «Հովհաննե՛ս, դու կարծես պճնազարդ պոռնիկ լինես և հոմանի­ներդ էլ շուրջդ ես բազմեցրել»: Իսկ Հայր Հովհաննեսը գրկեց նրան և ասաց. «Ճշմարիտ ասացիր, հա՛յր, և Աստված է, որ քեզ հայտնեց այդ»: Դրանից հետո նրա ծանոթներից մեկը ասաց նրան. «Ներքուստ չե՞ս վրդովվում, հա՛յր»: Եվ հայր Հովհաննեսը նրան ասաց. «Չեմ վրդով­ վում, այլ` ինչպես արտաքուստ եմ, նույնպես և ներքուստ եմ»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․