Խոնարհության մասին

Միաբանությունում մի եղբայր կար, որն իր վրա էր վերցնում բոլոր եղբայրների մեղանչումները, մինչև անգամ պոռնկության դեպքերը և ասում էր. «Ե՛ս կատարեցի»՝ ամբաստանելով իր անձը: Իսկ այլ եղբայրներ, քանի որ չգիտեին նրա իսկական գործերը, սկսե­ցին տրտնջալ նրանից և ասել. «Որքա՜ն չարիքներ է գործում սա այս­ տեղ և դրա համար էլ ոչ մի գործ չի անում»: Իսկ հայրը գիտեր նրա գործերը և նրանց ասաց. «Նրա` խոնարհությամբ գործած մեկ խսիրն ինձ ավելի հաճելի է, քան ձեր ամենքինը` ամբարտավանությամբ. սա­կայն ուզո՞ւմ եք, որ Աստված կատարի ձեր կամքը»: Եվ բերեց բոլորի գործածն ու նաև այն եղբոր մի փսիաթը և խարույկ վառելով` դրանք բոլորը գցեց կրակի մեջ: Բռնկվելով՝ բոլորը վառվեցին, բացի այն եղ­բոր փսիաթից: Եվ նրանք սարսափահար ընկան նրա առաջ և դրանից հետո պատվում էին նրան իբրև հոր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

22.02.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․