25 Նոյեմբեր, Բշ
Եվ պատմեց հայր Դանիելը, թե կանչեց մի անգամ հայր Արսենիոսը հայր Ալեքսանդրոսին և Զոյիլոսին և ասաց նրանց. «Գիտեմ, որ ինձ հետ պատերազմում են դևերը, սակայն չգիտեմ` կհափշտակվե՞մ քնով: Նեղությո՛ւն քաշեք ինձ հետ այս գիշեր և պահե՛ք ինձ, որպես զի չննջեմ այս հսկման ընթացքում»: Եվ նստեցին երեկոյից լռելյայն` մեկը ձախ կողմում, մյուսը` աջ: Եվ ասացին. «Մենք ննջեցինք և արթնացանք, սակայն չիմացանք, թե ննջե՞ց արդյոք, իսկ առավոտյան չիմացանք, թե դիտմա՞մբ արեց այդ, թե՞ բնությունից դրդված ննջեց` Աստված գիտե, քանզի փակեց աչքերը, երեք անգամ շնչեց և բացելով աչքերը` հապշտապ վեր կացավ և դժգոհ ձայնով ասաց. «Ես ննջեցի, այո՛, ես ննջեցի»: Այսպիսին էր երանելի Արսենիոսը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016