Հայր Պետրոսի և հայր Եպիմաքոսի մասին ասում էին, թե նրանք Հռայիթում բնակվում էին միախորհուրդ: Մինչ նրանք ճաշակում էին եկեղեցում, նրանց բռնադատելով ստիպեցին գալ և սեղան նստել սրբերի հետ, և մեծ դժկամությամբ գնաց միայն հայր Պետրոսը: Եվ երբ վեր կացան, հայր Եպիմաքոսը նրան ասաց. «Ինչպե՞ս համարձակվեցիր ծերերի հետ սեղան նստել»: Հայր Պետրոսն ասաց նրան. «Եթե ես նստեի ձեզ հետ, ինձ` որպես ծերի, կպատվեին եղբայրները և առաջինն օրհնելու իրավունքն ինձ կտային, և ձեր մեջ կերևայի մեծագույնը, իսկ հիմա, գնալով հայրերի մոտ, բոլորից կրտսերագույնն եմ և իմ խորհուրդներով` խոնարհ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016