Գրքեր

Լավագույն միսիոներությունը սակավ խոսքն է

- Նախանձախնդի՛ր լինենք,- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Նախանձախնդիր է այն մարդը, որը ողջ հոգով սիրում է Քրիստոսին և ծառայում մարդուն ի սեր Նրա։ Սերը Աստծու և մարդկանց հանդեպ անբաժան զույգ է։ Ջերմ ցանկություն, Աստվածային ավյուն, գորովալից արցունքներ․ ամենն ի սրտե, անկեղծորեն։

Մոլեռանդությունը ոչ մի առնչություն չունի Քրիստոսի հետ։ Քրիստոնյան պետք է ճշմարիտ լինի։ Այդժամ ոչ մեկից չես վիրավորվի, սերն ամեն ինչ կծածկի (տե՛ս Ա Կորնթ․ 13։7)։ Այլադավանի հանդեպ էլ մնա՛ քրիստոնյա։

Այսինքն դու հարգալիր եղիր մարդու հանդեպ, անկախ նրա հավատքից։ Կարելի է հոգ տանել մահմեդականին, երբ նա դրա կարիքն ունի, զրուցել, շփվել նրա հետ։ Թող հարգանք լինի ուրիշի ազատության հանդեպ։ Ինչպես որ Քրիստոս է դռան մոտ կանգնած թակում (տե՛ս Հայտն․ 3։20), առանց բռնանալու, սակայն ակնկալելով, որ հոգին ինքը ազատորեն կընդունի Նրան, այդպես էլ մենք կանգնենք ամեն հոգու առաջ։ Միսիոներական աշխատանքի ժամանակ հարկավոր է մեղմ, նուրբ միջոցներ կիրառել, որպեսզի հոգիները չհակառակվեն և ընդունեն այն, ինչ մենք նրանց մատուցում ենք՝ խոսք, գրքեր։ Եվ էլի որոշ բաներ։

Քիչ բառեր։

Բառերը հաճախ զնգում են ականջներում ու նյարդայնացնում։ Աղոթքն ու կյանքը արձագանքում են հոգում։ Կյանքը գորովը շարժում է, վերածնունդ տալիս մարդուն ու փոխում, այն պարագայում, երբ բառերն անպտուղ են մնում։ Լավագույն միսիոներական աշխատանքը բարի օրինակն է, մեր սերն ու հեզությունը։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․