Մարդկային տկարությունը

Երբ որևէ մեկը քահանային ասում էր «չեմ կարող» (ինչ-որ բանի համբերել կամ կատարել որևէ բան), նա հաճախ մի վաճառականի մասին էր պատմում, որը անդադար ասում էր. «Չեմ կարող, չեմ կարող՝ թույլ եմ»:

Բայց մի անգամ նա ստիպված էր Սիբիրով անցնել: Երկու մուշտակի մեջ էր փաթաթվել և գիշերը ննջեց: Երբ աչքերը բաց արեց` հանկարծ կայծեր տեսավ իր առջև: Ուշադիր նայելուց հետո հասկացավ, որ գայլեր են: Եվ ինչպե՜ս վեր թռավ տեղից… ու մուշտակների ծանրությունը մոռանալով՝ թռավ ծառի վրա:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

25.01.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․