22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Մի՛ դատիր

Եղբայրներից մեկը աբբա Դորոթեոսին հարցրեց. «Հա՛յր, ինչպե՞ս կարող եմ «մի՛ դատիր» պատվիրանը կատարել: Եթե տեսնում եմ, որ եղբայրս ստեց, արդյո՞ք պիտի համարեմ, որ միևնույն է նա ճիշտ է վարվել»: Եվ ի պատասխան լսեց ծերից. «Եթե ասես. «Եղբայրս ստեց»՝ ճշմարտությունն ասած կլինես: Բայց եթե ասես. «Եղբայրս ստախոս է», կնշանակի դատեցիր նրան: Քանի որ դա նրա հոգու հակվածության դատապարտումն է, նրա ողջ կյանքի դատավճիռը: Եվ հավելեց աբբան. «Իսկ դատապարտության մեղքը ցանկացած այլ մեղքի հետ համեմատած՝ Քրիստոսի առակի գերանն ու շյուղն են»:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

25.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․