Ոմն ծեր, իր սպասավորի սաստիկ թախանձանքներին տեղի տալով, գնում էր մերձակա գյուղը` մի հիվանդ երեխայի բժշկության համար, իսկ սպասավորը նրան ընդառաջ հանեց մի բազմություն` խաչով ու խունկերով: Եվ երբ այդ տեսավ ծերը, իր ողջ հանդերձները հանեց և սկսեց մերձակա ջրում լվանալ, որը նախ սպասավորը տեսավ, ետ դարձավ և հետ դարձրեց բազմությանը` ասելով. «Ցնորվեց ծերը»: Եվ ապա եկավ նրա մոտ և հարցրեց. «Հայր, ինչո՞ւ այդպես արեցիր, քանզի բոլորն ասում էին, թե դիվահարվել է ծերը»: Ասաց ծերը. «Ես էլ հենց այդ էի կամենում լսել, դրա համար էլ այդպես արեցի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016