Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Եփրատ գետի ափին Շրջապատված անունով վանք կար, որտեղ բազում կրոնավորներ կային: Վանահայրն արձակեց հինգ կրոնավորների, որպեսզի քաղաքում վաճառեն ձեռագործը և անհրաժեշտ պիտույքներ բերեն: Երբ գնացին, նրանցից մեկն ինչ­որ անհրաժեշտությամբ բաժանվեց և մի փոքր հեռանալով՝ հանդիպեց մի պոռնիկ կնոջ, հրապուրվեց և ընկավ նրա հետ, իսկ եղբայրները, գտնելով նրան, չկարողացան իրենց հետ տանել վանք, որովհետև նա հույսը կտրել էր: Երբ չորսը վերադարձան, մեծ սուգ պատեց վանականներին, իսկ վանահայրը տեսիլքի մեջ տեսավ, որ եկան սուսերավոր մարդիկ, ծակեցին իր սրունքները, կապեցին երկաթյա կապանքներով, սաստիկ տանջանքներով տանջեցին և ասացին. «Բե՛ր Քրիստոսի պատկերը, որի համար երաշխավոր եղար»: Եվ հայրն ասաց. «Չեմ հասկանում` ինչ եք պահանջում»: Եկողներն ասացին. «Քրիստոսի պատկեր կրոնավորին ենք պահանջում, որին կտրեցիր Քրիստոսի մարմնից»: Եվ բազում օրեր նրան տանջում էին այսպես, որ կիսամահ էր լինում և աղաչում էր եղբայրներին` օգնել աղոթքներով: Եղբայրները մի ողջ շաբաթ մեծաջան տքնությամբ աղաչեցին Աստծուն, և Աստված ողորմեց նրան ու ազատեց տանջանքներից: Դրանից հետո առաջնորդության մեջ չմնաց վանահայրը, այլ խոնարհությամբ ապրեց եղբայրների հետ:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.04.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․