25 Նոյեմբեր, Բշ
Մի անգամ աշակերտը հարցրեց ծեր վանականին.
- Ինչպե՞ս սովորեմ ճանաչել մարդկանց. ում վստահեմ և ումից զգուշանամ:
- Նախ կասեմ քեզ, թե ումից է պետք զգուշանալ,- ասաց ծերունին,- Զգուշացիր ամենախոնարհ տեսք ունեցողից: Երբ տեսնես, որ ինչ-որ մեկը խոնարհվում է քո առջև, ողջագուրվում է քեզ հետ և իր բացառիկ համակրանքն է ցույց տալիս քո նկատմամբ՝ նրանից էլ ամենաշատը զգուշացիր:
- Ինչպե՞ս թե, Հայր,- զարմացավ աշակերտը,- բացատրիր ինձ:
- Որովհետև նա առաջինը քեզ կդավաճանի,- հոգոցով պատասխանեց ծերունին:
- Իսկ ո՞ւմ վստահեմ այդ դեպքում,- հարցրեց աշակերտը:
- Վստահիր նրանց, ովքեր պարզ են քեզ հետ և ճշմարտությունն են քեզ ասում, ինչպիսին էլ, որ այն լինի, այդ մարդիկ առաջինը կգան քեզ օգնության:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի