Մի ծեր վանական իր խցի տանիքն էր վերանորոգում: Մոտակայքով անցնող երիտասարդ վանականը կանգ առավ և սկսեց նայել:
- Ուզում ես իմանալ, թե ինչպե՞ս են մեխում մեխերը,- հարցրեց ծերը:
- Ո՛չ, ուզում եմ իմանալ, թե ինչ է ասում ծերը, երբ մուրճով մատին է հարվածում,- պատասխանեց երիտասարդ վանականը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի