Պարզամիտ մարդը

Մի պարզամիտ մարդ մի պարկ ոսկեդրամներ ստացավ որպես ժառանգություն: Մի խորամանկ մարդ իմացավ այդ մասին ու ասաց գիտե, թե ինչպես կարելի է կրկնապատկել այդ ժառանգությունը:

- Մոտակա ժայռի մեջ մի բացվածք կա,- ասաց նա,- եթե մեկ ոսկե դրամ նետես այնտեղ՝ երկուսը դուրս կցատկի ներսից:

- Չի կարող պատահել,- զարմացավ պարզամիտը:

- Չես հավատում, ինքդ ստուգիր,- նեղացկոտ տոնով ասաց խորամանկը:

Պարզամիտը վերցրեց իր ոսկիներն ու «հրաշագործ» ժայռի մոտ գնաց: Բայց խորամանկն ավելի շուտ հասավ այնտեղ, մտավ ճեղքի մեջ ու թաքնվեց: Շուտով պարզամիտն էլ հայտնվեց ու մի ոսկեդրամ նետեց բացվածքից ներս: Եվ ի մեծ ուրախություն իրեն՝ այնտեղից երկու ոսկեդրամներ դուրս թռան: «Իսկապես որ,- ուրախացած մտածեց պարզամիտ մարդը,- ճշմարտությունն ասաց այն բարի մարդը»: Նա դատարկեց պարկի ոսկիները, արագ-արագ ժայռի մեջ նետեց ու սկսեց անհամբերությամբ սպասել, բայց այդպես էլ չստացավ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

22.10.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․