Արհեստական լճակն այլևս նեղ էր թվում սովորական քառթակին: «Ա՜խ, երանի ծովում լինեի,- երազում էր նա,- այդ լայնարձակ տարածության մեջ կետի մեծության կաճեի»:
Ծով չէ, բայց լճակում գիշերած բադի թաթից կառչելով՝ լիճ հասավ: Եվ առաջին բանը, որ տեսավ՝ մեծ ու սարսափելի գայլաձուկն էր:
Այդ օրվանից սովորական քառթակը պառկում է ավազին ու թաքնվում ատամնավոր գիշատիչ ձկներից: Իսկ եթե երազում է, ապա ոչ թե ծովի՝ այլ իր հարազատ լճակի մասին:
* ծածանաձկների ընտանիքի ձուկ
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի