Սուրբ Ֆրանցիսկոսի կյանքի վերջին ժամերն էին: Աշակերտները նրա շուրջն էին հավաքվել՝ հրաժեշտ տալու ու վերջին խրատը լսելու համար:
Մարդու վերջին խոսքերը միշտ ավելի նշանակալից են, քան նախկինում ասվածները: Բայց սրբի վերջին խոսքերը, որ աշակերտները լսեցին՝ բոլորովին անսպասելի էին նրանց համար:
Սուրբ Ֆրանցիսկոսը խնդրեց իր ավանակին բերել ու նրան դիմելով՝ ասաց.
- Եղբայր իմ, ավանա՛կ: Ես անկարող եմ վարձահատույց լինել քեզ արածներիդ դիմաց: Դու ինձ տեղից-տեղ էիր տեղափոխում՝ երբեք ինձ վրա չբարկանալով ու քո դառը ճակատագրից չբողոքելով: Այս աշխարհից հեռանալուց առաջ կուզենայի ներողություն խնդրել քեզանից. ների՛ր ինձ, որ այդքան քիչ լավություն եմ արել քեզ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի