Ծնվել է 1973թ. հունիսի 9-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում:
1979-1989թթ. սովորել է Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում:
1989-1991թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1991-1993թթ. սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում:
1993թ. դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Անանիա եպիսկոպոս Աբաջյանի, ձեռնադրվել է սարկավագ և անցել հոգևոր ծառայության Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:
1996-1998թթ. ծառայել է Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում, որպես հոգևոր տեսուչ:
1999թ. ձեռամբ Տեր Շահան արք. Սվաճյանի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1999-2002թթ. ծառայել է Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2002-2006թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2006-2013թ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2006թ. Ս. Ղևոնդյանց տոնին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2013-2015թթ. ծառայել է ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում:
2014թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:
2015թ. հունիսի 1-ից առ այսօր ծառայում է ԱՀԹ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ամուսնացած է, ունի 4 զավակ: