23 Նոյեմբեր, Շբ
Մի օր հայր Պաիսիոսի մոտ ամուսիններ եկան փոքրիկ դստեր հետ: «Հա՛յր,- ասաց ամուսինը,- ինձ ընդունելու կարիք չկա, թող միայն կինս Ձեր ժամանակից մի փոքր խլի, որպեսզի չվշտանա: Թե չէ նա շատ զգայուն մարդ է»: Մենք նրա կնոջ հետ մի կողմ գնացինք, որպեսզի կինը կարողանար ասել ինչ ուզում էր: Աղջնակն ուզում էր մոր ետևից վազել: «Նստիր այստեղ,- ասացի նրան,- մայրիկը շուտով կգա»: «Իսկ դու մայրիկ ունե՞ս»,- հարցրեց նա ինձ: «Չէ»,- պատասխանեցի: Տեսնեմ աչուկներն արտասուքով լցվեցին: «Իսկ ուզո՞ւմ ես իմ մայրիկին քեզ տամ»,- հարցրեց նա: Այդժամ ես էլ նրան հարցրի. «Իսկ դու պապիկ ունե՞ս»: «Ոչ»,- պատասխանեց: «Իսկ ուզո՞ւմ ես ունենալ»: «Ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ,- ուրախացավ նա:- Ի՞նքդ կտեղափոխվես մեզ մոտ ապրելու, թե՞ ուզում ես, որպեսզի մենք քեզ մոտ տեղափոխվենք: Թող լինի այնպես, ինչպես դու ես ուզում»: Ինչպիսի՜վեհանձնություն: Փոքրիկ երեխան զոհաբերում է իր մայրիկին: Եվ տեսեք՝ ախր նա իր ծնողներին է պատճենում: Նրա հայրն աչքի էր ընկնում մեծ վեհանձնությամբ: Որքա՜ն օրհնեցի նրան:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը