Ծերն ասաց. «Ա՜հ, ի՜նչ կպատահի հանդերձյալ աշխարհում` Աստծո Որդու գալստյան օրը, որովհետև հարությունից հետո մարդկանց հոգիները երկյուղից կելնեն ողջ աշխարհի վրա, ինչպես ասաց Տերը, և կսասանվեն հանդերձյալ դատաստանի առաջ»: Ծերն ասաց. «Ինչպես որ մեր ստվերն ենք ամենուր մեզ հետ տանում, այնպես էլ պարտավոր ենք լալու, զգուշանալու և արթուն մնալու, ուր էլ որ լինենք»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016