Հարց 6 – Ադամի մեղանչելուց հետո Աստված ձայն է տալիս՝ ասելով. «Ո՞ւր ես»: Արդյո՞ք ուր լինելն Աստված չգիտեր:

Պատասխան - Քա՜վ լիցի. ամեն ինչ հայտնի է Իրեն, բայց երբ հարցնում է՝ «Ո՞ւր ես», ուզում է ասել, թե «Ես քեզ անմեղ ստեղծեցի, յոթնարփյան շնորհներով զարդարեցի, այժմ ո՞ւր մնացիր, ինչո՞ւ մերկացար այդ աստվածապարգև փառքից»: Նաև գիտենք, որ հանցանք ունեցող մարդն է ամաչում երևալ: Բայց Աստվածային Անճառելի Ներողամտությունն ամենևին հետ չի վերցնում Իր մարդասիրությունն Ադամի վրայից, այլ, ընդհակառակը, համարձակություն է ներշնչում, սիրտ է տալիս, և հարցնում է՝ «ո՞ւր ես», որպեսզի գուցե նա էլ, հանցանքն զգալով, մեղա գոչի: Սակայն Ադամն իրեն զղջման շնորհին արժանի չհամարեց:

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․