22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան – Սուրբ Գրքում «մինչև» բառը հաճախ սահմանավոր ժամանակ ցույց չի տալիս, այլ երբեմն՝ հավիտենականություն: Ահա Հայր Աստված Դավթի բերանով ասում է Միածին Որդուն. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ» (Սաղմ. 109:1): Արդ՝ թշնամուն իր ոտքերի տակ դնելուց հետո պիտի հեռացնի՞ Որդուն Իր աջ կողմից: Քա՜վ լիցի: Այսպես պետք է հասկանալ և Ավետարանի խոսքը:
Հովհան Ոսկեբերանը կարողացածի չափ համապատասխան մեկնություն է տալիս այս խոսքին: Ասում է. «Չիմացավ Հովսեփը կույսին, մինչև ծնեց որդուն, այսինքն՝ թեպետ հրեշտակից լսել էր, թե նրա հղությունը Սուրբ Հոգով է, սակայն համոզված չէր իրեն տրված տեղեկության հավաստիության մեջ, մինչև ծնվեց որդին, և տեսավ երկնքից հրեշտակների սպասավորելը, և երկրի վրա՝ թագավորների երկրպագելը»: Ուրեմն կատարելապես չընկալեց Սուրբ Կույսի արժանիքները, մինչև ծնվեց իր անդրանիկ որդին: