6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Այդ հարցի շուրջ շատ կարծիքներ ու մեկնություններ կան: Սակայն ուշ շրջանի մեկնիչները ընդհանուր կարծիքով այսպես են հաստատում մարգարեների խոսքը, և Հիսուսին ծաղիկ են անվանում, հետևելով Եսայի մարգարեին, որ ասում է. «Այն արմատից ծաղիկ բուսեց» (Եսայի 11:1): Քանի որ Նազարեթ բառի արմատը եբրայերենում ծաղիկ է նշանակում, ուստի ավետարանիչն այս իմաստը նկատի առնելով՝ ասաց. «Որպեսզի կատարվի մարգարեների խոսքը, թե Նազովրեցի պիտի կոչվի»: Ասել է թե Հիսուսի բնակությամբ ծաղիկ կոչվող քաղաքում ճշմարտապես կատարվում է մարգարեների խոսքը, որ ծաղիկ կամ ծաղկեցի են ասում: