Հարց 31 – Պողոս Առաքյալը գրում է. «Աստված վկա» (Բ Կորնթ. 1:23): Թովմա Աքվինացին ասում է. «Մարդ Աստծով երդվելով՝ Աստծուն համարում է հզորագույն, Ում ճշմարտությունն անաղարտելի է, ճանաչումը՝ ընդհանուր, և այսպես հարգում է Աստծուն»: Ուստի և Պողոս Առաքյալն ասում է. «Իհարկե մարդիկ երդվում են այն ամենով, ինչ իրենցից բարձր է»: Այս վկայությունից երևում է, որ երդումն իրավացի է և ճշմարիտ: Սակայն ինչպե՞ս հասկանանք Քրիստոսի խոսքը, որ ասում է. «Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևին չերդվե՛լ» (Մատթ. 5:34):

Պատասխան – Բերված վկայությունները ճշմարիտ են, իսկ Քրիստոսի խոսքը՝ ճշմարտագույն: Բայց աստվածաբաններն այսպիսի արգելքը համեմատում են կիրակի օրով ծառայողական գործեր կատարելու արգելքի հետ: Հիրավի, կիրակի օրով ծառայողական գործ կատարելու հրաման չկար, եթե անելանելի իրավիճակ չէր: Ուստի երբ հարկն ստիպում է, պետք է ճշմարտությունը երդմամբ հաստատել, այլ ոչ թե սովորական խոսքի մեջ Խաչը կամ Աստված վկա ասելով՝ երդվել: Այսպես են ասում աստվածաբանները. «Տիրոջ հրամանն արգելում է երդվել այն պարզ պատճառով, որպեսզի դու քո կողմից չստանձնես դրա նախաձեռնությունը, իբր թե ինչ-որ բարի բերկրության համար ցանկանա երդվել»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․