Հարց 33 - Արդյո՞ք անվանարկվելու, աքսորվելու կամ մահվան երկյուղով արված երդումը արդար է համարվում:

Պատասխան – Երբեմն այդպիսի սուտ երդումները պատշաճ էին համարվում: Եվ երանի թե մեր ժամանակներում այդ վնասակար մոլությունը նորից չբողբոջեր:

Արդ՝ սրանց դեմ Օգոստինոսն այսպես է վճռում. «Իսկ ի՞նչ կլինի, եթե այս կենցաղասերները ոչ թե մարդու մահվան պատրվակով, այլ ուղղակի կամենում են ոչ միայն ստել, այլ նաև սուտ երդվել: Եվ քաջահմուտ են նրանք, ովքեր կանոններ են սահմանում, թե ե՞րբ է անհրաժեշտ սուտ երդվել և երբ՝ ոչ: Ո՞ւր են արտասուքի աղբյուրները, ո՞ւր են մտնում՝ լողալով ճշմարտության բարկությունից. այդ ժամանակ ոչ միայն զանց ենք առնում զգուշանալ ստից, այլև համարձակվում ենք ուսուցանել սուտ երդվել»: Ուրեմն այս վճռին նայելով՝ բոլորովին արգելվել է սուտ երդվել:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․